17:40 23 սեպտեմբերի, 2015Ես չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ, «Վոլֆսբուրգին» հինգ գնդակ խփելը շատ բարդ է, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպման մասին։ Գերմանիայի չեմպիոնները լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հինգ գոլերի շնորհիվ 5։1 հաշվով պարտության էին մատնել «Վոլֆսբուրգին»։
«Ես շատ ուրախ եմ Ռոբերտի համար, դա կարեւոր հաջողություն է նրա համար եւ վստահություն կավելացնի նրան եւ կօգնի թիմին ապագայում։ Ես չեմ կարող բացատրել, թե ինչ տեղի ունեցավ Լեւանդովսկու հետ։ Չեմ կարծում, որ երբեւէ նորից կտեսնի նման բան։ Երբեմն ֆուտբոլը խելահեղություն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild-ը։
Հիշեցնենք, որ 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ռոբերտ Լեւանդովսկին 9 րոպեում խփել է հինգ գնդակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.