14:40  ,  18 հունիսի, 2012

Անգլիայի ոստիկանությունը գործ կհարուցի Դավիթ Նալբանդյանի դեմ

Անգլիայի ոստիկանությունը հայտարարել է, որ արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանի վարքը ATP Queen's Club մրցաշարի եզրափակիչում կդառնա հետաքննության առարկա, հաղորդում է Daily Mail-ը:

Աշխարհի 39-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանին տեխնիկական պարտություն է գրանցվել Լոնդոնում կայացած թենիսի ATP Queen's Club մրցաշարի եզրափակիչում: Եզրափակիչ մրցախաղում արգենտինացի թենիսիստը ոչ մարզական վարք է դրսեւորել՝ հարվածելով հանդիպման մրցավարներից մեկին:

Խորվաթ Մարին Չիլիչի հետ մրցախաղի առաջին սեթում Նալբանդյանը հաղթել է 7:6 հաշվով: Երկրորդ սեթում՝ 3:3 հաշվի ժամանակ, արգենտինացին զիջեց սեփական մատուցումը եւ զայրացած հարվածեց խաղի եզրային մրցավարի ոտքերի առջեւ դրված գովազդային վահանակին: Մրցավարը ոտքի վնասվածք ստացավ: Մրցաշարի կազմակերպիչները որոշեցին դադարեցնել մրցախաղը՝ Նալբանդյանին գրանցելով տեխնիկական պարտություն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով