Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց ռուսական «Կրասնոդարին» եւ հաղթեց 2:1 հաշվով:
Պավել Մամաեւի գոլին Թոմաս Տուխելի գլխավորած թիմը առաջին խաղակեսի վերջին րոպեին պատասխանեց Մատիաս Գինտերի դիպուկ հարվածով: Երկրորդ խաղակեսին ավելացված երրորդ րոպեին Պարկը Գինտերի փոխանցումից հետո խփեց դաշտի տերերի հաղթական գնդակը:
«Բորուսիայի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
C խմբի մյուս խաղում գրանցվեց ոչ ոքի: Ադրբեջանական «Գաբալայի» եւ հունական ՊԱՕԿ-ի դիմակայություն գոլ չեղավ:
Եվրոպայի լիգա, առաջին տուր
C խումբ
«Բորուսիա Դ.» - «Կրասնոդար»՝ 2:1
Մատիաս Գինտեր, 45+1, Պարկ, 90+3 - Պավել Մամաեւ, 12
«Գաբալա» - ՊԱՕԿ՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի