22:54 17 սեպտեմբերի, 2015Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց ռուսական «Կրասնոդարին» եւ հաղթեց 2:1 հաշվով:
Պավել Մամաեւի գոլին Թոմաս Տուխելի գլխավորած թիմը առաջին խաղակեսի վերջին րոպեին պատասխանեց Մատիաս Գինտերի դիպուկ հարվածով: Երկրորդ խաղակեսին ավելացված երրորդ րոպեին Պարկը Գինտերի փոխանցումից հետո խփեց դաշտի տերերի հաղթական գնդակը:
«Բորուսիայի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
C խմբի մյուս խաղում գրանցվեց ոչ ոքի: Ադրբեջանական «Գաբալայի» եւ հունական ՊԱՕԿ-ի դիմակայություն գոլ չեղավ:
Եվրոպայի լիգա, առաջին տուր
C խումբ
«Բորուսիա Դ.» - «Կրասնոդար»՝ 2:1
Մատիաս Գինտեր, 45+1, Պարկ, 90+3 - Պավել Մամաեւ, 12
«Գաբալա» - ՊԱՕԿ՝ 0:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.