Ֆրանսիայի Կարնակ քաղաքում անցկացված առագաստանավային սպորտի կատամարան դասի աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել են Հայաստանը ներկայացնող Միշել Զաքարյան եւ Ջերեմի Իալենտի զույգը, հաղորդում է Սպորտի նախարարության կայքը։
Դասական կատամարանով10 մրցափուլերը հաղթահարելուց հետո Հայաստանի զույգը հետ է թողել բոլոր մրցակիցներին։
Միշել Զաքարյանը եւ Ջերեմի Իալենտին մարզվում են Սեւանի ջրային մարզաձեւերի մարզադպրոցի մարզաբազայում, անձնական մարզիչն է Հայկ Սուքիասյանը, իսկ հավաքականի գլխավոր մարզիչը Սմբատ Հակոբյանն է:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի