Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը չկարողացավ շարունակել «Ռոստովի» դեմ Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը:
Մոսկվայում կայացած խաղի 60-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կաղալով լքեց խաղադաշտը, իսկ նրան փոխարինեց ռուս պաշտպան Եվգենի Մակեեւը: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը հանդիպումից հետո հաստատել է Մովսիսյանի վնասվածքը՝ նշելով, որ հայ հարձակվողի փոխարինումը հարկադրված էր:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» «Ռոստովին» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դարձյալ մնացել էր մոսկովյան ակումբի պահեստայինների թվում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:08 , 16 նոյեմբերի
14:05 , 16 նոյեմբերի
13:09 , 16 նոյեմբերի
12:37 , 16 նոյեմբերի
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի