Դմիտրի Ալենիչեւը հաստատել է Յուրա Մովսիսյանի վնասվածքը

17:15   13 սեպտեմբերի, 2015

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը չկարողացավ շարունակել «Ռոստովի» դեմ Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը:

Մոսկվայում կայացած խաղի 60-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կաղալով լքեց խաղադաշտը, իսկ նրան փոխարինեց ռուս պաշտպան Եվգենի Մակեեւը: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը հանդիպումից հետո հաստատել է Մովսիսյանի վնասվածքը՝ նշելով, որ հայ հարձակվողի փոխարինումը հարկադրված էր:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» «Ռոստովին» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դարձյալ մնացել էր մոսկովյան ակումբի պահեստայինների թվում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.