11:48  ,  13 սեպտեմբերի, 2015

Ֆլոյդ Մեյվեզերը կրկնեց Ռոկի Մարչիանոյի ռեկորդը եւ ավարտեց կարիերան (ֆոտոշարք)

Ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը հերթական անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBA եւ WBC վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները:

Լաս Վեգասում անցկացված մենամարտում 38-ամյա ամերիկացին մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ իր հայրենակից Անդրե Բերտոյի նկատմամբ՝  117:111, 118:110, 120:108: Մեյվեզերը սովորականի պես աշխատում էր երկրորդ համարով եւ տարավ վստահ հաղթանակ:

Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը կրկնեց ամերիկացի Ռոկի Մարչիանոյի ռեկորդը՝ կարիերայի 49-րդ մենամարտում տանելով 49-րդ անընդմեջ հաղթանակը: Սա նրա կարիերայի վերջին մենամարտն էր:

Հիշեցնենք, որ ամերիկացին նախորդ անգամ ռինգ էր դուրս եկել այս տարվա մայիսին, երբ WBA (Super), WBC եւ WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսների համար մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ֆիլիպինցի Մենի Պակյաոյին: Շատ մասնագետներ այդ հանդիպումը որակել էին դարի մենամարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում