11:48 13 սեպտեմբերի, 2015Ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը հերթական անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBA եւ WBC վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները:
Լաս Վեգասում անցկացված մենամարտում 38-ամյա ամերիկացին մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ իր հայրենակից Անդրե Բերտոյի նկատմամբ՝ 117:111, 118:110, 120:108: Մեյվեզերը սովորականի պես աշխատում էր երկրորդ համարով եւ տարավ վստահ հաղթանակ:
Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը կրկնեց ամերիկացի Ռոկի Մարչիանոյի ռեկորդը՝ կարիերայի 49-րդ մենամարտում տանելով 49-րդ անընդմեջ հաղթանակը: Սա նրա կարիերայի վերջին մենամարտն էր:
Հիշեցնենք, որ ամերիկացին նախորդ անգամ ռինգ էր դուրս եկել այս տարվա մայիսին, երբ WBA (Super), WBC եւ WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսների համար մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ֆիլիպինցի Մենի Պակյաոյին: Շատ մասնագետներ այդ հանդիպումը որակել էին դարի մենամարտ:













The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.