Լաս Վեգասում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի չորս ըմբիշները մեդալներ չէին նվաճել:
59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը մեկ հաղթանակ տանելուց հետո 1/16 եզրափակիչում պարտություն կրեց ուզբեկ Էլմուրատ Տասմուրադովից՝ 3:8:
71 կգ քաշային Վարշամ Բորանյանը եւս մեկնարկեց հաղթանակով, բայց 1/8 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց Ղրղզստանի ներկայացուցիչ Կայրաթբեկ Տուգոլբաեւին:
80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը հաղթեց որակավորման փուլում, իսկ 1/8 եզրափակիչում 2:7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Սալեեւին:
130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը 2:4 հաշվով պարտվեց Բրազիլիայի ներկայացուցիչ Էդուարդ Սողոմոնյանին, որը պարտություն կրեց հաջորդ գոտեմարտում:
Քանի որ Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած մարզիկներին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ, հայ ըմբիշները զրկվեցին նաեւ բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորությունից:
Տեսանյութերում ներկայացված են հայ ըմբիշների գոտեմարտերը:
Ռոման Ամոյան – Վիկտոր Չիոբանու (Մոլդովա) - 8:2
Ռոման Ամոյան – Էլմուրատ Տասմուրատով (Ուզբեկստան) - 3:8
Վարշամ Բորանյան – Յեոնգեոն Լի (Հարավային Կորեա) - 5:1
Վարշամ Բորանյան – Կայրաթբեկ Տուգոլբաեւ (Ղրղզստան) - 0:5
Էդուարդ Սարգսյան – Միչել Վագներ (Ավստրիա) - 6:5
Էդուարդ Սարգսյան – Եվգենի Սալեեւ (Ռուսաստան) - 2:7
Էդգար Խաչատրյանը - Էդուարդ Սողոմոնյան (Բրազիլիա) - 2:4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:32 , 12 հոկտեմբերի
15:10 , 12 հոկտեմբերի
14:21 , 12 հոկտեմբերի
13:39 , 12 հոկտեմբերի 
12:20 , 12 հոկտեմբերի
11:42 , 12 հոկտեմբերի 
10:23 , 12 հոկտեմբերի
09:35 , 12 հոկտեմբերի 
01:01 , 12 հոկտեմբերի 
00:33 , 12 հոկտեմբերի