18:14 8 սեպտեմբերի, 2015Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտություն կրեց կորեացի Հանսու Ռյուից։ Սակայն վճռական եղավ մրցագորգի մրցավարի կողմնակալ մրցավարությունը։
Գոտեմարտն ավարտվեց 4:4 հաշվով: Միհրան Հարությունյանն ուներ մեկ նկատողություն ավելի, եւ նրան գրանցվեց պարտություն: Հայ ըմբիշը վերջնամասում գոտեմարտում էր վիրակապված աչքով:
Քառորդ եզրափակիչում Միհրան Հարությունյանը ոչ մի շանս չէր տվել վրացի Շմագի Բոլկվաձեին: Ժամանակից շուտ ավարտված գոտեմարտում Հարությունյանը հաղթել էր 10:1 հաշվով:
1/8 եզրափակիչի գոտեմարտում հայ մարզիկը 4:1 հաշվով առավելության էր հասել հունգարացի Տամաշ Լորինչի նկատմամբ:
1/16 եզրափակիչում Միհրան Հարությունյանը գոտեմարտել էր հույն Մատիաս Վլադիմիրոսի հետ եւ պարտության մատնել 9:0 հաշվով: Հայ ըմբիշը նույն հաշվով հաղթանակ էր տարել նաեւ առաջին գոտեմարտում: Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը Հոնդուրասի ներկայացուցիչ Ջեֆրին Բենիտոն էր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.