Ֆուտբոլի Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Բասկ Պոուլսեն չի մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը, հայտնում է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:
Հոլանդական ՊՍՎ-ի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Պոուլսեի փոխարեն ազգային թիմ է հրավիրել վարձավճարով Մյոնխենգլադբախի «Բորուսիա» տեղափոխված 19-ամյա Անդրեաս Կրիստենսենին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»:
Դանիայի հավաքականի կազմում ապաքինվում է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսեն, որի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ:
Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպմումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանում: Կոպենհագենում կայացած առաջին խաղում դանիացիները կամային հաղթանակ են տարել Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 2:1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի