12:10 1 սեպտեմբերի, 2015Ֆուտբոլի Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Բասկ Պոուլսեն չի մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը, հայտնում է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:
Հոլանդական ՊՍՎ-ի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Պոուլսեի փոխարեն ազգային թիմ է հրավիրել վարձավճարով Մյոնխենգլադբախի «Բորուսիա» տեղափոխված 19-ամյա Անդրեաս Կրիստենսենին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»:
Դանիայի հավաքականի կազմում ապաքինվում է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսեն, որի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ:
Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպմումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանում: Կոպենհագենում կայացած առաջին խաղում դանիացիները կամային հաղթանակ են տարել Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 2:1:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.