Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը, փոխանցում է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:
Դարպասապահներ. Ստեֆան Անդերսեն («Կոպենհագեն»), Կասպեր Շմեյխել («Լեսթեր»), Ջոնաս Լյոսլ («Գենգամ»):
Պաշտպաններ. Լարս Յակոբսեն («Գենգամ»), Դանիել Վաս («Սելտա»), Սիմոն Բասկ Պոուլսեն (ՊՍՎ), Նիկոլայ Բոյլեսեն («Այաքս»), Դանիել Ագեր («Բրոնդբյու»), Սիմոն Կյաեր («Ֆեներբահչե»):
Կիսապաշտպաններ. Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»), Պյեր-Էմիլ Հոյբերգ («Բավարիա»), Միկայել Կրոն Դելի («Սեւիլիա»), Ուիլյամ Կվիստ («Կոպենհագեն»), Թոմաս Դելանի («Կոպենհագեն»), Յակոբ Պոուլսեն («Միտյուլանդ»), Յուսուֆ Յուրայ Պոուլսեն («Լայպցիգ»), Պիոնե Սիստո («Միտյուլանդ»), Լասե Վիբե («Բրենտֆորդ»), Նիկոլայ Յորգենսեն («Կոպենհագեն»):
Հարձակվողներ. Մարտին Բրայթվեյթ («Թուլուզ»), Նիկլաս Բենդտներ («Վոլֆսբուրգ»), Մորտեն Ռասմուսեն («Միտյուլանդ»):
Հայաստան – Դանիա հանդիպմումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանում: Կոպենհագենում կայացած առաջին խաղում դանիացիները կամային հաղթանակ են տարել Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 2:1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:56 , 11 սեպտեմբերի
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի