17:20 25 օգոստոսի, 2015Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը, փոխանցում է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:
Դարպասապահներ. Ստեֆան Անդերսեն («Կոպենհագեն»), Կասպեր Շմեյխել («Լեսթեր»), Ջոնաս Լյոսլ («Գենգամ»):
Պաշտպաններ. Լարս Յակոբսեն («Գենգամ»), Դանիել Վաս («Սելտա»), Սիմոն Բասկ Պոուլսեն (ՊՍՎ), Նիկոլայ Բոյլեսեն («Այաքս»), Դանիել Ագեր («Բրոնդբյու»), Սիմոն Կյաեր («Ֆեներբահչե»):
Կիսապաշտպաններ. Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»), Պյեր-Էմիլ Հոյբերգ («Բավարիա»), Միկայել Կրոն Դելի («Սեւիլիա»), Ուիլյամ Կվիստ («Կոպենհագեն»), Թոմաս Դելանի («Կոպենհագեն»), Յակոբ Պոուլսեն («Միտյուլանդ»), Յուսուֆ Յուրայ Պոուլսեն («Լայպցիգ»), Պիոնե Սիստո («Միտյուլանդ»), Լասե Վիբե («Բրենտֆորդ»), Նիկոլայ Յորգենսեն («Կոպենհագեն»):
Հարձակվողներ. Մարտին Բրայթվեյթ («Թուլուզ»), Նիկլաս Բենդտներ («Վոլֆսբուրգ»), Մորտեն Ռասմուսեն («Միտյուլանդ»):
Հայաստան – Դանիա հանդիպմումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանում: Կոպենհագենում կայացած առաջին խաղում դանիացիները կամային հաղթանակ են տարել Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 2:1:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.