12:09  ,  25 օգոստոսի, 2015

Աշխարհի առաջնություն. Արսեն Ղազարյանը պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոնին

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել 66 կգ քաշայինները: Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտության մատնեց Աբդուլ Ֆահիմ Ֆազլիին (Աֆղանստան), սակայն երկրորդ գոտեմարտում չկարողացավ հաղթահարել աշխարհի կրկնակի չեմպիոն Ռիշոդ Սոբիրովի (Ուզբեկստան) արգելքը:

Կանանց առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժաննա Ստանկեւիչը մեկնարկում հաղթանակ տարավ իսրայելցի Ռոնի Շվարցի նկատմամբ, սակայն երկրորդ գոտեմարտում թույլ էր բրազիլացի Էրիկա Միրանդայից: 

Առաջին օրը պայքարից դուրս էր մնացել Հովհաննես Դավթյանը: 60 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում Դավթյանը պարտվել էր ֆրանսիացի Վինսենտ Լիմարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում