18:10  ,  23 օգոստոսի, 2015

Աշխարհի առաջնություն. Ուսեյն Բոլթը ոսկե մեդալ նվաճեց 100 մետրում (ֆոտոշարք)

100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը դարձավ աշխարհի 9-ակի չեմպիոն: Պեկինում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում վեցակի օլիմպիական չեմպիոնը ոսկե մեդալ նվաճեց տղամարդկանց 100 մետրում:

Եզրափակիչում ջամայկացի արագավազորդը գրանցեց 9,79 վայրկյան արդյունք՝ չնչին տարբերությամբ գերազանցելով իր գլխավոր մրցակից Ջաստին Գեթլինին: Երրորդ տեղը բաժանեցին ամերիկացի Տրեյվոն Բրոմելը ու կանադացի Անդրե դե Գրասը:

Կիսաեզրափակիչում Բոլթի արդյունքն էր 9,96 վայրկյան, իսկ Գեթլինինը՝ 9,77:

Հիշեցնենք, որ 100 վազքի աշխարհի ռեկորդը պատկանում է Ուսեյն Բոլթին, ով այդ տարածությունը հաղթահարել է 9.58 վայրկյանում:

Աթլետիկայի աշխարհի առաջնություն, 100 մետր
Տղամարդիկ, եզրափակիչ

1. Ուսեյն Բոլթ (Ջամայկա) - 9,79 վայրկյան

2. Ջաստին Գեթլին (ԱՄՆ) - 9,80

3. Տրեյվոն Բրոմել (ԱՄՆ) - 9,92

3. Անդրե դե Գրաս (Կանադա) - 9,92

Ֆոտո՝ Daily Mail

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում