Մարաթոնյան վազքով Պեկինում մեկնարկեց աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց Էրիտրեայի ներկայացուցիչ Գիրմայ Գեբրեսելասիեն, որը ցույց է տվել 2 ժամ 12 րոպե 28 վայրկյան: Երկրորդ տեղը գրավել է Եմանե Տսեգայը (2.13,08, Եթովպիա), երրորդ տեղը՝ Մունիո Սոլոմոն Մուտաին (2.13,30, Ուգանդա):
Աշխարհի առաջնությունում կվիճարկվի 47 տիտղոս: Մասնակցում է 207 երկրի ներկայացուցիչ: Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: 400 մետր վազքին կմասնակցի Ամալյա Շառոյանը:
Առաջնությունը կավարտվի օգոստոսի 30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում