23:10  ,  21 հուլիսի, 2015

Նիցայում վերջին հրաժեշտն են տվել Ժյուլ Բյանկիին

Նիցայում տեղի է ունեցել Ֆորմուլա-1-ի ֆրանսիացի մրցարշավորդ Ժյուլ Բյանկիի հուղարկավորությունը, որին ներկա են եղել հայտնի ավտոարշավորդներ Նիկո Ռոսբերգը, Լյուիս Հեմիլթոնը, Ռոմեն Գրոժանը, Ժան-Էրիկ Վերնը, Ֆելիպե Մասան, Մաքս Չիլթոնը, Դանիել Ռիկյարդոն, Դանիիլ Կվյատը, Ռոբերտո Մերին, Ջենսոն Բաթոնը, Պաստոր Մալդոնադոն, Մարկուս Էրիկսոնը, Նիկո Հյուլկենբերգը, Էստեբան Գուտյերեսը, Սեբաստիան Ֆետելը։

«Մարուսյա» թիմի ֆրանսիացի մրցարշավորդ Ժյուլ Բյանկին մահացել էր հուլիսի 18-ին Նիցայի հիվանդանոցներից մեկում: 

2014թ. հոկտեմբերի 5-ին Ճապոնիայի Մեծ մրցանակի ժամանակ Բյանկին 43-րդ շրջանում բախվել էր գերմանացի Ադրիան Սուտիլի բոլիդը մրցուղուց հանող էվակուատորին: Բյանկին ստացել էր գլխի ծանր վնասվածք եւ կոմայի մեջ էր: Հուլիսի 17-ին Ժյուլ Բյանկիի ծննդյան 25-րդ տարեդարձն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում