23:10 21 հուլիսի, 2015Նիցայում տեղի է ունեցել Ֆորմուլա-1-ի ֆրանսիացի մրցարշավորդ Ժյուլ Բյանկիի հուղարկավորությունը, որին ներկա են եղել հայտնի ավտոարշավորդներ Նիկո Ռոսբերգը, Լյուիս Հեմիլթոնը, Ռոմեն Գրոժանը, Ժան-Էրիկ Վերնը, Ֆելիպե Մասան, Մաքս Չիլթոնը, Դանիել Ռիկյարդոն, Դանիիլ Կվյատը, Ռոբերտո Մերին, Ջենսոն Բաթոնը, Պաստոր Մալդոնադոն, Մարկուս Էրիկսոնը, Նիկո Հյուլկենբերգը, Էստեբան Գուտյերեսը, Սեբաստիան Ֆետելը։
«Մարուսյա» թիմի ֆրանսիացի մրցարշավորդ Ժյուլ Բյանկին մահացել էր հուլիսի 18-ին Նիցայի հիվանդանոցներից մեկում:
2014թ. հոկտեմբերի 5-ին Ճապոնիայի Մեծ մրցանակի ժամանակ Բյանկին 43-րդ շրջանում բախվել էր գերմանացի Ադրիան Սուտիլի բոլիդը մրցուղուց հանող էվակուատորին: Բյանկին ստացել էր գլխի ծանր վնասվածք եւ կոմայի մեջ էր: Հուլիսի 17-ին Ժյուլ Բյանկիի ծննդյան 25-րդ տարեդարձն էր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.