19:02 19 հուլիսի, 2015Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի ֆուտբոլի Պորտուգալիայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Մարիտիմու» ակումբում, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Ղազարյանի շահերը ներկայացնող Bucket Group Sports Management կազմակերպության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նա «Մարիտիմուին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով:
Պորտուգալիայի ավարտված առաջնությունում «Մարիտիմուն» 34 խաղում հավաքել է 44 միավոր եւ գրավել է 9-րդ տեղը:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը հուլիսի 1-ից ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Ավարտված մրցաշրջանի առաջին հատվածում Ղազարյանը հանդես էր գալիս «Օլիմպիակոսում», իսկ երկրորդում՝ հունական «Կերկիրայում», որը չերկարաձգեց նրա հետ պայմանագիրը: Վերջին շրջանում նրա ծառայություններով հետաքրքրված էր նաեւ Խարկովի «Մետալիստը», սակայն ֆուտբոլիստը չցանկացավ վերադառնալ Ուկրաինա, որտեղ հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում»:







The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.