09:56  ,  18 հուլիսի, 2015

Ֆորմուլա-1-ի մրցարշավորդ Ժյուլ Բյանկին մահացել է հիվանդանոցում

Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի ֆրանսիացի մրցարշավորդ Ժյուլ Բյանկին մահացել է հիվանդանոցում, Ֆրանսիայում, հաղորդում է lequipe-ը:

«Ժյուլը պայքարում էր մինչեւ վերջին վայրկյանը, բայց նրա ճակատամարտն այսօր ավարտվեց»,- ասվում է Բյանկիի ընտանիքի հայտարարությունում:

2014թ. հոկտեմբերի 5-ին Ճապոնիայի Մեծ մրցանակի ժամանակ Բյանկին 43-րդ շրջանում բախվել էր գերմանացի Ադրիան Սուտիլի բոլիդը մրցուղուց հանող էվակուատորին: Մրցարշավը կարմիր դրոշով ընդհատվել էր 47-րդ շրջանում: Բյանկին ստացել էր գլխի ծանր վնասվածք եւ կոմայի մեջ էր:

Հուլիսի 17-ին Ժյուլ Բյանկիի ծննդյան 25-րդ տարեդարձն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English