23:18 17 հուլիսի, 2015Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվեց հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիատասարդական առաջնությունը սկրետչ մրցաձեւում (40 կմ խմբակային մրցավազք):
Հայաստանցի հեծանվորդներ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ:
Այս փուլում փայլուն հաջողության հասավ 18-ամյա Էդգար Ստեփանյանը. հայ հեծանվորդը գերազանցեց բոլորին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հայկական հեծանվասպորտի պատմության մեջ սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում, հայտնում են Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայից: Պավել Ստեփանյանը զբաղեցրեց 10-րդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.