09:35  ,  16 հուլիսի, 2015

Իշխան Գելոյանը գոլ է խփել խաղի երկրորդ րոպեին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության երկրորդ տուրում Կալինինգրադի «Բալթիկան» տանը 2:1 հաշվով հաղթել է Աստրախանի «Վոլգարին»:

Խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացել է վերջերս «Բալթիկա» վերադարձած Իշխան Գելոյանը: Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Գելոյանը հանդես էր գալիս ռուսական «Վիտյազում»:

«Բալթիկան» տարել է երկրորդ հաղթանակը եւ 4 առաջատարների թվում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով