01:20  ,  12 հուլիսի, 2015

Պաշտոնական. Շվայնշտայգերն ու Դարմիանը տեղափոխվում են «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին ու Թուրինի «Տորինոյի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանին ձեռք բերելու մասին:

Գերմանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 12-ին բուժննում կանցնի ու պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ 25-ամյա Դարմիանն անգլիական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որը կարող է երկարաձգվել եւս մեկ տարով:

Իտալացի պաշտպանը 2011-ից էր խաղում «Տորինոյում», իսկ Շվայնշտայգերն ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բավարիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news