01:20 12 հուլիսի, 2015«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին ու Թուրինի «Տորինոյի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանին ձեռք բերելու մասին:
Գերմանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 12-ին բուժննում կանցնի ու պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ 25-ամյա Դարմիանն անգլիական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որը կարող է երկարաձգվել եւս մեկ տարով:
Իտալացի պաշտպանը 2011-ից էր խաղում «Տորինոյում», իսկ Շվայնշտայգերն ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բավարիայում»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.