Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցող հայ 6 բռնցքամարտիկներից չորսն արդեն մտել են պայքարի մեջ:
Մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ է տարել երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ:
Վստահ հաղթանակ է տարել նաեւ 60 կգ քաշային Անի Հովսեփյանը, ումից ընդամենը 15 վայրկյան պահանջվեց նոկաուտով հաղթելու համար:
Մեկնարկային մենամարտը հաղթանակով է ավարտել նաեւ 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը՝ ուժեղ գտնվելով բոսնիացի մրցակցից:
49 կգ քաշային Արսեն Աբգարյանը չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի