20:24  ,  8 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Ռոջեր Ֆեդերերն ու Էնդի Մարեյը կիսաեզրափակիչում են

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ համար Ռոջեր Ֆեդերերը նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։ Շվեյցարացի թենիսիստը քառորդ եզրափակիչում առավելության հասավ 12-րդ ռակետ, ֆրանսիացի Ժիլ Սիմոնի նկատմամբ՝ 3:6, 5:7, 2:6։

Եզրափակիչի ուղեգրի համար Ռոջեր Ֆեդերերը կմրցի երրորդ ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյի հետ, որը պարտության մատնեց կանադացի Վաշեկ Պոսպիշիլին՝ 4:6, 5:7, 4:6։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով