Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերում:
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում հավաքել է 15.500 միավոր՝ գրավելով առաջին տեղը: Մյուս 2 մեդալները բաժին են հասել ուկրաինացիներ Իգոր Ռադիվիլովին (15.266) ու Օլեգ Վերնիաեւին (15.166): 23-ամյա Թովմասյանն առաջինն էր նաեւ որակավորման փուլում, որում վաստակել էր 15.750 միավոր:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Կվանջու է մեկնել 12 մարզիկներով, որոնք հանդես են գալիս սուսերամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում, լողում, թենիսում եւ սպորտային մարմնամարզությունում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի