11:44 7 հուլիսի, 2015Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերում:
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում հավաքել է 15.500 միավոր՝ գրավելով առաջին տեղը: Մյուս 2 մեդալները բաժին են հասել ուկրաինացիներ Իգոր Ռադիվիլովին (15.266) ու Օլեգ Վերնիաեւին (15.166): 23-ամյա Թովմասյանն առաջինն էր նաեւ որակավորման փուլում, որում վաստակել էր 15.750 միավոր:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Կվանջու է մեկնել 12 մարզիկներով, որոնք հանդես են գալիս սուսերամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում, լողում, թենիսում եւ սպորտային մարմնամարզությունում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.