Ադրբեջանը ներկայացնող եթովպացի վազորդուհի Չալտու Բեջին որակազրկվել է հակադոպինգային կանոնադրության խախտման համար, հաղորդում է Եվրոպական օլիմպիկան կոմիտեների (ԵՕԿ) կայքը:
Եվրոպական խաղերի ծրագրով աթլետիկայի մրցաշարի 3 հազար մետր խոչընդոտավազքի ոսկե մեդալը նվաճած Բեջին օգտագործել է օստարին (արագացնում է մկանային աճն ու ճարպերի քայքայումը), որը սպորտում արգելված խթանիչ է: Նրա արյան B նմուշը հետազոտվել է Մոսկվայում գտնվող Համաշխարհային հակադոպինգայի գործակալության (WADA) հավատարմագրված լաբորատորիայում եւ նույնպես դրական է եղել: Բեջին զրկվել է ոսկե մեդալից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում