«Արարատը» շարունակում է քայլեր ձեռնարկել` թիմի կազմը համալրելու նպատակով: Առաջիկա օրերին թիմին կմիանա բրազիլացի կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսը, ով 2008-ին հանդես է եկել «Արարատում»: 30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ Դիլիջանի «Իմպուլսում», ինչպես նաեւ` բրազիլական «Գուարանի», «Իկասա», «Կոնֆիանցա» եւ «Մամորե» թիմերում, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը:
«Արարատ» է վերադարձել նաեւ ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, ով դեռ փորձաշրջան է անցնում:
Հավելենք, որ այս շաբաթ թիմին կմիանա սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը: «Արարատի» ավագն ընտանեկան խնդիրների պատճառով հայրենիքում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:53 , 27 հոկտեմբերի
02:28 , 27 հոկտեմբերի
02:16 , 27 հոկտեմբերի
01:40 , 27 հոկտեմբերի
01:28 , 27 հոկտեմբերի
01:22 , 27 հոկտեմբերի
01:03 , 27 հոկտեմբերի
23:35 , 26 հոկտեմբերի
23:01 , 26 հոկտեմբերի
22:49 , 26 հոկտեմբերի