Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ Ժաննա Ստանկեւիչը, ով պարտությամբ մեկնարկեց 52 կգ քաշային կարգում:
1/16 եզրափակիչում Ստանկեւիչը 0:1 հաշվով պարտվեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Կելի Էդվարդսին: Եթե բրիտանուհին դուրս գա եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մարզիկներից հանդես են գալու նաեւ Հովհաննես Դավթյանը (60կգ) եւ Դավիթ Նիկողոսյանը (73կգ): Դավթյանը պայքարի մեջ կմտնի հունիսի 25-ին, իսկ Նիկողոսյանը՝ հունիսի 26-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի