12:20 25 հունիսի, 2015Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ Ժաննա Ստանկեւիչը, ով պարտությամբ մեկնարկեց 52 կգ քաշային կարգում:
1/16 եզրափակիչում Ստանկեւիչը 0:1 հաշվով պարտվեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Կելի Էդվարդսին: Եթե բրիտանուհին դուրս գա եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մարզիկներից հանդես են գալու նաեւ Հովհաննես Դավթյանը (60կգ) եւ Դավիթ Նիկողոսյանը (73կգ): Դավթյանը պայքարի մեջ կմտնի հունիսի 25-ին, իսկ Նիկողոսյանը՝ հունիսի 26-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.