21:16  ,  24 հունիսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան» նախատեսում են աղմկոտ փոխանակություն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մյունխենի «Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, իրականացնեն աղմկոտ փոխանակություն, հաղորդում է գերմանական Bild-ը։

«Բավարիայի» 30-ամյա կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում, իսկ 27-ամյա արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան համալրել Գերմանիայի չեմպիոնի կազմը։ Ընդ որում, «Բավարիան» ստիպված կլինի նաեւ լրացուցիչ վճարել Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի համար։

«Մանչեսթեր Յունայթեդը» նախկինում էլ փորձել է ձեռք բերել Շվայնշտայգերին, սակայն հաջողության չի հասել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news