17:48  ,  24 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Հայ ձյուդոիստների մրցակիցները

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մարզիկներից առաջինը տատամի դուրս կգա 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, որն ունի 5-րդ վարկանիշը: Գյումրեցի ձյուդոիստը հունիսի 25-ին պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի սլովակ Տռբովիչ - թուրք Կաբա զույգի հաղթողը, հաղորդում է Հայաստանի պատվիրակության մամուլի ծառայությունը: 

Հունիսի 25-ին տատամի դուրս կգա նաեւ Ժաննա Ստանկեւիչը: Նա կմրցի բրիտանացի Էդվարդսի հետ: 

Հայաստանի հավաքականի երրորդ ներկայացուցիչը Դավիթ Նիկողոսյանը պայքարի մեջ կմտնի հունիսի 26-ին: Նա պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակիչից: Դավիթ Նիկողոսյանի առաջին մրցակիցը իսրայելցի Մուկին է: 

Ձյուդոյի մրցաշարը համարվում է այս տարվա Եվրոպայի պաշտոնական առաջնությունը, նաեւ օլիմպիական վարկանիշային է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում