11:38  +04,  23 հունիսի, 2015

Հայ ձյուդոիստներն ուղեւորվել են Բաքու

Հայաստանի պատվիրակների վերջին խումբը հունիսի 23-ին մեկնեց Բաքու։ Եվրոպական խաղերում Հայաստանի վերջին մասնակիցները ձյուդոիստներն են։ Մրցավայր են մեկնել մարզիկներ Հովհաննես Դավթյանը (60կգ), Դավիթ Նիկողոսյանը (73կգ), Ժաննա Ստանկեւիչը (52կգ), ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը եւ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը։

Հայաստանի պատվիրակությանը Բաքու ուղեկցեց ՀԱՕԿ անդամ Գագիկ Բոլշիկյանը։ Հայ մարզիկները ավտոմեքենայով ուղեւորվեցին Թբիլիսի, որտեղից օդանավով կհասնեն Բաքու։

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանի 25 ներկայացուցիչներից դեռ պայքարի մեջ չեն մտել միայն 3 հայ ձյուդոիստները, որոնք հանդես կգան հունիսի 25-ին եւ 26-ին:

Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս