11:38 23 հունիսի, 2015Հայաստանի պատվիրակների վերջին խումբը հունիսի 23-ին մեկնեց Բաքու։ Եվրոպական խաղերում Հայաստանի վերջին մասնակիցները ձյուդոիստներն են։ Մրցավայր են մեկնել մարզիկներ Հովհաննես Դավթյանը (60կգ), Դավիթ Նիկողոսյանը (73կգ), Ժաննա Ստանկեւիչը (52կգ), ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը եւ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը։
Հայաստանի պատվիրակությանը Բաքու ուղեկցեց ՀԱՕԿ անդամ Գագիկ Բոլշիկյանը։ Հայ մարզիկները ավտոմեքենայով ուղեւորվեցին Թբիլիսի, որտեղից օդանավով կհասնեն Բաքու։
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանի 25 ներկայացուցիչներից դեռ պայքարի մեջ չեն մտել միայն 3 հայ ձյուդոիստները, որոնք հանդես կգան հունիսի 25-ին եւ 26-ին:
Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.