11:34  ,  21 հունիսի, 2015

Հայաստանի մարզիկները՝ Եվրոպական խաղերում. Հովհաննես Բաչկով

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի մասնակիցներին Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում:

Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, 64 կգ քաշային կարգ: Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում: Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող:

«Ադրբեջանի ռինգում հանդես գալու արդեն փորձ ունեցել եմ: Երկու անգամ մասնակցել եմ Բաքվում կայացած աշխարհի առաջնություններին: Գիտեմ, պատկերացնում եմ, թե ուր ենք գնում, որտեղ են պայքարելու, ինչ մթնոլորտում է անցնելու բոլորիս պայքարը մեդալի համար: Եվ արդեն փորձ ձեռք բերած ավելի վստահ եմ դուրս գալու Բաքվի ռինգ, որպեսզի հաղթանակ տանեմ: Սա շատ լավ հնարավորություն է այդ երկրում բարձրացնել մեր դրոշը եւ ապացուցել, որ մենք ուժեղ ենք: Կռվող տղայի համար էական չէ, թե որտեղ են մրցումները, ավելին՝ մենք ցույց կտանք մյուս բոլոր պետություններին, որ Հայաստանը ոչնչից չի ընկճվում եւ չի վախենում, որ Խաղերն անցկացվում են Բաքվում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Բաչկովը:

Եվրոպական խաղերում 22-ամյա Բաչկովը ռինգ դուրս կգա հունիսի 21-ին: 1/8 եզրափակիչում նա Երեւանի ժամանակով 19:00-ին կհանդիպի ուկրաինացի Վիկտոր Պետրովի հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news