Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի մասնակից Արման Երեմյանը պարտություն կրեց Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարի քառորդ եզրափակիչում: 80 կգ քաշային կարգի երկրորդ մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը հանդիպեց ռուս Ալբերտ Գաունին, ով առավելության հասավ 5:2 հաշվով:
Եթե ռուս մարտիկը դուրս գա եզրափակիչ, Երեմյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար
Հիշեցնենք, որ մեկնարկային մենամարտում Արման Երեմյանը 4:2 հաշվով հաղթել էր թուրք Յունուս Սարիին: Նա Հայաստանի միակ ներկայացուցիչն է Եվրոպական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի 
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի