Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն ավտովթարի է ենթարկվել Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում, գրում է Marca-ն:
Չիլիի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստն իր «Ֆերարիով» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց՝ բախվելով 2 մեքենաների: Վիդալի հետ է եղել նրա կինը, ով հոսպիտալացվել է: Ֆուտբոլիստն անվտանգության բարձիկների շնորհիվ խուսափել է վնասվածքներից եւ հետազոտվելուց հետո հեռացել է հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ այս օրերին Արտուրո Վիդալը մասնակցում է Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությանը: Հունիսի 19-ին Չիլիի հավաքականը խմբային փուլի երրորդ տուրում մրցելու է Բոլիվիայի հետ:
Չիլիական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վիդալին կարող են ազգային թիմից հեռացնել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:








Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի