Պորտուգալիայի հավաքականը հեռացավ Հայաստանից (ֆոտոշարք)

15:55   14 հունիսի, 2015

Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի համար Երեւան ժամանած ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային թիմը հեռացավ Հայաստանից: Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանգրվանած պորտուգալացիներն ավտոբուսով մեկնեցին «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից լքեցին Հայաստանը, հայտնում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չէր սպասել թիմակիցներին եւ չարտերային չվերթով Հայաստանից հեռացել էր հունիսի 13-ին կայացած խաղից անմիջապես հետո: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղում Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի նկատմամբ 3:2 հաշվով կամային հաղթանակ էր տարել Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ: 

Հունիսի 16-ին պորտուգալացիները Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընկերական խաղ են անցկացնելու Իտալիայի հավաքականի հետ: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը որոշել է հանգստանալու հնարավորություն տալ Ռոնալդուին, ով չի մասնակցի իտալացիների դեմ խաղին:

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.