Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 59 կգ քաշայինների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտություն կրեց 1:4 հաշվով: Մրցակիցը ադրբեջանցի Էլմար Մուխտարովն էր: Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ Ամոյանը հանդես էր գալիս մատի կոտրվածքով:
Ռոման Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 6:0 հաշվով հաղթելով պորտուգալացի Ժոաո Կարվալյուին, սակայն հաջորդ գոտեմարտում նա առանց միավոր վաստակելու ժամանակից շուտ պարտվել էրՌուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը կիսաեզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին եւ դուրս եկավ եզրափակիչ, Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին ու միակ սփոփիչ գոտեմարտում Ռոմանը 3:0 հաշվով հաղթեց դանիացի Տոբիաս Ֆոնեսբեքին:
Հիշեցնենք, որ Ռոման Ամոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է Եվրոպական խաղերի առաջին մրցումային օրը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանից հանդես են գալու նաեւ Միհրան Հարությունյանը (66կգ), Կարապետ Չալյանը (75կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85կգ), ովքեր մեդալների համար կպայքարեն հունիսի 14-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի
15:08 , 16 նոյեմբերի
14:05 , 16 նոյեմբերի
13:09 , 16 նոյեմբերի
12:37 , 16 նոյեմբերի
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի