16:40  ,  13 հունիսի, 2012

Սամվել Ավագյան. Լեհ խուլիգանները հարձակվում էին խաղաղ երկրպագուների վրա

Լեհաստան - Ռուսաստան (1։1) խաղից հետո լեհ խուլիգանները հարձակվում էին ոչ միայն երիտասարդ ֆանատների վրա, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր գնացել էին պարզապես ֆուտբոլ դիտելու, Championat.com-ի ֆուտբոլային բաժնի ղեկավար Սավմել Ավագյանը պատմել է հունիսի 13-ին Վարշավայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Սամվել, ի՞նչ կասեք Լեհաստանում տեղի ունեցած անկարգությունների մասին:

Այն ինչ տեղի ունեցավ երեկ Վարշավայում սպասելի էր, բայց մենք հույս ունեինք, որ հնարավոր կլինի խուսափել նման միջադեպերից: Երեկ տեղեկություն էր տարածվել, թե ռուս երկրպագուներից մեկը ստացված վնասվածքներից մահացել է: Փառք Աստծո, այդ լուրը հերքեցին: Երեկ Ռուսաստանի օրն էր: Երկրպագուները որոշել էին երթ անցկացնել: Բայց պետք էր հաշվի առնել, որ երկու երկների միջեւ հարաբերություններն այդքան էլ հարթ չեն եղել միշտ: Լեհերը գտնում են, որ ռուսները բռանգրավել էին իրենց հողերը: Բացի այդ վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ Լեհաստանի նախագահի ինքնաթիռը կործանվեց Ռուսաստանում:
Լեհաստանում գտնվող գործընկերներս հայտնեցին, որ երթի մասնակիցնեը շատ բարի էին տրամադված: Նրանք գնում էին այնտեղ ասես տոնի, երեխաների եւ ընտանիքների հետ: Երգում էին հայրենասիրական երգեր: Իսկ խաղից հետո լեհ խուլիգանները հարձակվում էին ոչ միայն երիտասարդ երկրպագուների վրա, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր գնացել էին պարզապես ֆուտբոլ դիտելու:

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կձեռնարկի՞ ինչ-որ բան:

Առավելագույն բանը ինչ կարելի է անել ` դա դժգոհություն արտահայտնելն է: Բայց դժվար ՈւԵՖԱ-ն որեւէ մեկին պատժի եւ հատկապես  Լեհաստանի հավաքականին:

Ի՞նչ կասեք ռուսների երեկվա խաղի մասին:

Ռուսները առաջին րոպեներից  սեղմված էին լեհերի կողմից, բայց կարողացան կարեւոր գոլ խփել եւ անգամ կարող էին հաղթել: Կարծում եմ` խոսեց ֆուտբոլիստների հոգնածությունը: Նրանք սովոր են խաղալ շաբաթը մեկ անգամ, իսկ այստեղ ընդամենը չորս օրում երկու կարեւոր խաղ ունեցան: Մերոնք պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն մարզումներին, այլ նաեւ վերականգնվելու ընթացքին:

Ո՞ր թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ:

Ռուսաստան, Լեհաստան, Գերմանիա, Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, Ուկրաինա եւ Ֆրանսիա:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով