16:40 13 հունիսի, 2012Լեհաստան - Ռուսաստան (1։1) խաղից հետո լեհ խուլիգանները հարձակվում էին ոչ միայն երիտասարդ ֆանատների վրա, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր գնացել էին պարզապես ֆուտբոլ դիտելու, Championat.com-ի ֆուտբոլային բաժնի ղեկավար Սավմել Ավագյանը պատմել է հունիսի 13-ին Վարշավայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։
Սամվել, ի՞նչ կասեք Լեհաստանում տեղի ունեցած անկարգությունների մասին:
Այն ինչ տեղի ունեցավ երեկ Վարշավայում սպասելի էր, բայց մենք հույս ունեինք, որ հնարավոր կլինի խուսափել նման միջադեպերից: Երեկ տեղեկություն էր տարածվել, թե ռուս երկրպագուներից մեկը ստացված վնասվածքներից մահացել է: Փառք Աստծո, այդ լուրը հերքեցին: Երեկ Ռուսաստանի օրն էր: Երկրպագուները որոշել էին երթ անցկացնել: Բայց պետք էր հաշվի առնել, որ երկու երկների միջեւ հարաբերություններն այդքան էլ հարթ չեն եղել միշտ: Լեհերը գտնում են, որ ռուսները բռանգրավել էին իրենց հողերը: Բացի այդ վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ Լեհաստանի նախագահի ինքնաթիռը կործանվեց Ռուսաստանում:
Լեհաստանում գտնվող գործընկերներս հայտնեցին, որ երթի մասնակիցնեը շատ բարի էին տրամադված: Նրանք գնում էին այնտեղ ասես տոնի, երեխաների եւ ընտանիքների հետ: Երգում էին հայրենասիրական երգեր: Իսկ խաղից հետո լեհ խուլիգանները հարձակվում էին ոչ միայն երիտասարդ երկրպագուների վրա, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր գնացել էին պարզապես ֆուտբոլ դիտելու:
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կձեռնարկի՞ ինչ-որ բան:
Առավելագույն բանը ինչ կարելի է անել ` դա դժգոհություն արտահայտնելն է: Բայց դժվար ՈւԵՖԱ-ն որեւէ մեկին պատժի եւ հատկապես Լեհաստանի հավաքականին:
Ի՞նչ կասեք ռուսների երեկվա խաղի մասին:
Ռուսները առաջին րոպեներից սեղմված էին լեհերի կողմից, բայց կարողացան կարեւոր գոլ խփել եւ անգամ կարող էին հաղթել: Կարծում եմ` խոսեց ֆուտբոլիստների հոգնածությունը: Նրանք սովոր են խաղալ շաբաթը մեկ անգամ, իսկ այստեղ ընդամենը չորս օրում երկու կարեւոր խաղ ունեցան: Մերոնք պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն մարզումներին, այլ նաեւ վերականգնվելու ընթացքին:
Ո՞ր թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ:
Ռուսաստան, Լեհաստան, Գերմանիա, Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, Ուկրաինա եւ Ֆրանսիա:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.