00:06  ,  6 հունիսի, 2015

«Ռոլան Գարոս». Մարեյ - Ջոկովիչ կիսաեզրափակիչն ավարտին կհասցվի հունիսի 6-ին

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա) հանդիպումը մնացել է անավարտ մթության պատճառով: Մրցախաղը կշարունակվի հունիսի 6-ին:

Առաջին երկու սեթերում 6:3, 6:3 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, երրորդ սեթում ուժեղ է եղել Մարեյը՝ 7:5: Չորրորդ սեթում հաշիվը հավասար է՝ 3:3:

Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան՝ պայքարից դուրս թողնելով ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով