14:43  ,  23 մայիսի, 2015

Մոնակոյի Գրան պրի. Լեգենդար, պատմական, գլամուրային

Ֆորմուլա-1-ի առաջնության 6-րդ փուլը Մոնակոյի լեգենդար Գրան պրին է: Պատմական, գլամուրային Գրան պրին Ֆորմուլա-1-ի փուլ է 1950 թվականից, սակայն ավտոարշավներ այստեղ անցկացվել են 1911 թվականից: Ամենաբարդ մրցուղին՝ 78 շրջան, 263 կմ, առաջարկում է հետաքրքիր պայքար, որն ամեն տարի մայիսին Մոնակո է բերում տասնյակ հազարավոր երկրպագուների:

Հերթական Գրան պրիի ժամանակ Մոնակոյում տիրող մթնոլորտը նկարագրել է Ֆորմուլա-1-ի նախկին չեմպիոն Ժակ Վիլնյովը:

«Մոնակոյում շատ հետաքրքիր է պայքարել, սակայն այս երեք օրը իսկական գլխացավանք է: Այստեղ հնարավոր չէ նորմալ քնել, առավոտյան ժամը 6-ից ամեն տեղ լսվում է երաժշտություն: Աշխատել անհնար է: Հիմա Մոնակոյում իսկական դժոխք է: Իսկ մրցարշավորդները սխալվելու իրավունք չունեն: Բոլոր ավտոարշավարաններում մրցուղին հարթ է, իսկ այստեղ իսկական քաղաքային փողոց է, էքստրեմալ պայմաններ են, բարձրությունները տարբեր են: Ես միշտ սիրել եմ Մոնակոյի Գրան պրին եւ առանձնացրել եմ մյուսներից»,- Վիլնյովի խոսքը մեջբերում է BBC-ն:

Մոնակոյի Գրան պրիի գլխավոր մեկնարկը մայիսի 24-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով