14:43 23 մայիսի, 2015Ֆորմուլա-1-ի առաջնության 6-րդ փուլը Մոնակոյի լեգենդար Գրան պրին է: Պատմական, գլամուրային Գրան պրին Ֆորմուլա-1-ի փուլ է 1950 թվականից, սակայն ավտոարշավներ այստեղ անցկացվել են 1911 թվականից: Ամենաբարդ մրցուղին՝ 78 շրջան, 263 կմ, առաջարկում է հետաքրքիր պայքար, որն ամեն տարի մայիսին Մոնակո է բերում տասնյակ հազարավոր երկրպագուների:
Հերթական Գրան պրիի ժամանակ Մոնակոյում տիրող մթնոլորտը նկարագրել է Ֆորմուլա-1-ի նախկին չեմպիոն Ժակ Վիլնյովը:
«Մոնակոյում շատ հետաքրքիր է պայքարել, սակայն այս երեք օրը իսկական գլխացավանք է: Այստեղ հնարավոր չէ նորմալ քնել, առավոտյան ժամը 6-ից ամեն տեղ լսվում է երաժշտություն: Աշխատել անհնար է: Հիմա Մոնակոյում իսկական դժոխք է: Իսկ մրցարշավորդները սխալվելու իրավունք չունեն: Բոլոր ավտոարշավարաններում մրցուղին հարթ է, իսկ այստեղ իսկական քաղաքային փողոց է, էքստրեմալ պայմաններ են, բարձրությունները տարբեր են: Ես միշտ սիրել եմ Մոնակոյի Գրան պրին եւ առանձնացրել եմ մյուսներից»,- Վիլնյովի խոսքը մեջբերում է BBC-ն:
Մոնակոյի Գրան պրիի գլխավոր մեկնարկը մայիսի 24-ին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.