19:23  ,  16 մայիսի, 2015

«Ուլիսը» բաց թողեց հաղթանակը, «Փյունիկն» ապահովեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Ուլիսը» Երեւանի Հանրապետական ստադիոնում 2:2 հաշվով ավարտեց «Ալաշկերտի» դեմ տնային խաղը եւ առաջնության ավարտից 2 տուր առաջ զրկվեց առաջատար «Փյունիկին» հասնելու հնարավորությունից: 2 խաղ պակաս անցկացրած Երեւանի «Փյունիկը» 14-րդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն:

«Ուլիսը» շարունակում է 1 միավոր գերազանցել լավագույն եռյակը եզրափակող Գյումրիի «Շիրակին», որը մայիսի 16-ին 3:3 հաշվով էր ավարտել «Գանձասար Կապանի» դեմ արտագնա խաղը

Հիշեցնենք, որ այս տարի «Փյունիկը» դարձել էր նաեւ Հայաստանի գավաթակիր: Նախորդ անգամ երեւանյան ակումբը Հայաստանի չեմպիոն էր դարձել 2010-ին: 

Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր 

«Ուլիս» - «Ալաշկերտ»՝ 2:2

Արտակ Ալեքսանյան, 28, Կոնստանտին Մորոզով, 48 - Դարկո Վուչիչ, 8, Նորայր Գյոզալյան, 76

«Գանձասար Կապան» - «Շիրակ»՝ 3:3

Նարեկ Բեգլարյան, 32, 47, Արա Խաչատրյան, 35 (11մ) – Ժան-Ժակ Բուգուհի, 10, Արամ Մուրադյան, 69, Միլոշ Ստամենկովիչ, 85

Հեռացում՝ Արամ Մուրադյան, 88 («Գանձասար Կապան»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով