19:23 16 մայիսի, 2015Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Ուլիսը» Երեւանի Հանրապետական ստադիոնում 2:2 հաշվով ավարտեց «Ալաշկերտի» դեմ տնային խաղը եւ առաջնության ավարտից 2 տուր առաջ զրկվեց առաջատար «Փյունիկին» հասնելու հնարավորությունից: 2 խաղ պակաս անցկացրած Երեւանի «Փյունիկը» 14-րդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
«Ուլիսը» շարունակում է 1 միավոր գերազանցել լավագույն եռյակը եզրափակող Գյումրիի «Շիրակին», որը մայիսի 16-ին 3:3 հաշվով էր ավարտել «Գանձասար Կապանի» դեմ արտագնա խաղը:
Հիշեցնենք, որ այս տարի «Փյունիկը» դարձել էր նաեւ Հայաստանի գավաթակիր: Նախորդ անգամ երեւանյան ակումբը Հայաստանի չեմպիոն էր դարձել 2010-ին:
Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր
«Ուլիս» - «Ալաշկերտ»՝ 2:2
Արտակ Ալեքսանյան, 28, Կոնստանտին Մորոզով, 48 - Դարկո Վուչիչ, 8, Նորայր Գյոզալյան, 76
«Գանձասար Կապան» - «Շիրակ»՝ 3:3
Նարեկ Բեգլարյան, 32, 47, Արա Խաչատրյան, 35 (11մ) – Ժան-Ժակ Բուգուհի, 10, Արամ Մուրադյան, 69, Միլոշ Ստամենկովիչ, 85
Հեռացում՝ Արամ Մուրադյան, 88 («Գանձասար Կապան»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.